Եվրոպական առաջատար «Էյրբաս» ընկերությունը մտադիր է նոր տիպի մարդատար եւ բեռնատար օդանավ թողարկել։ Այսպիսով «Էյրբասը» քաղաքացիական ավիացիայի դաշտում ակտիվացնում է իր պայքարն ամերիկյան հզոր Boeing Co. ընկերության հետ։ Ինչպես տեղեկացրել է «Էյրբասի» ներկայացուցիչը՝ 10 միլիարդ դոլար կպահանջվի նոր լայների ստեղծման համար։ «Էյրբասը» նաեւ հայտնել է, որ ծրագրեր կան ստեղծել Ա-330 բեռնատար օդանավի տարբերակը, որը շուկա դուրս կգա 2009-ին։