Բրազիլիայի Սեարա նահանգի խորհրդարանը միաձայն ընդունել, իսկ նահանգապետ Լուիզիանա դե Օլիվեյրան վավերացրել է մի օրենք, որով ապրիլի 24-ը նահանգի ողջ տարածքում սահմանվում է որպես «Հայ ժողովրդի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Սան Պաուլոյից հետո Սեարան դարձավ Բրազիլիայի երկրորդ նահանգը, որն օրենսդրորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սեարան Բրազիլիայի հյուսիսարեւելյան ամենազարգացած նահանգներից մեկն է: Այնտեղ գործում է փոքրաթիվ, բայց լավ կազմակերպված հայկական համայնք: