Արտահոսք ցիստեռնից

20/07/2006

«Ռեգնումի» փոխանցմամբ, հուլիսի 16-ին «Երեւան» երկաթգծի կայարանում «Մասիս» կայարանից ժամանած 31 տոննայանոց ցիստեռնից անուշադրի սպիրտի (ամոնիակ) արտահոսք է տեղի ունեցել: ՀՀ Փրկարարական ծառայության հավաստմամբ, դեպքի վայր են ժամանել «Նաիրիտի» մասնագետները եւ վերացրել են հեղուկի արտահոսքը: Ցիստեռնը վերադարձվել է ձեռնարկություն: