Երեկ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է կարճատեւ հանգստի, որն անց է կացելու Հայաստանում: Ռ. Քոչարկանի արձակուրդը տեւելու է ընդամենը մի քանի օր, քանի որ նա շաբաթվա վերջին մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթաժողովին: Ի դեպ, Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն երեկ հայտարարել է, որ ոչ ֆորմալ գագաթաժողովի օրակարգում երկու հարց է լինելու. իրավիճակն աշխարհում եւ ԱՊՀ-ի բարեփոխումը:
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանն անցյալ տարի էլ է իր հանգիստն անցկացրել Հայաստանում: