Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել` բավարարելո՞ւ է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ին անդամակցելու դիմումը, թե՞ ոչ: Սակայն երեկ կուսակցությունից մեր թղթակցին տեղեկացրել են, որ այդ հարցը կորոշվի այս շաբաթվա ընթացքում հրավիրվելիք խորհրդի նիստի ժամանակ: Թեեւ, ըստ ՀՀԿ-ականների, դա կրելու է ձեւական բնույթ, քանի որ քաղաքական որոշումը վաղուց է կայացվել, եւ Սերժ Սարգսյանին արդեն իսկ կարելի է հայտարարել ՀՀԿ-ական: