«Հասկանալի է նրա միտումը` տարանջատվել իշխանական թեւի գործունեության բացասական էլեմենտներից եւ հնարավորինս առաջադեմ երեւալ: Ինչ վերաբերում է ասուլիսի առանձին հատվածներին, ապա կարելի է արձանագրել, որ Ա. Պետրոսյանն առանձին հարցերում չի սխալվում: Իսկ ՀՀՇ-ն հավաստիացնում է, որ չնայած բոլոր բարդություններին ու խոչընդոտներին, որ իշխանությունները ստեղծել են մեզ համար, քաղաքական բանավեճը թե ՀՅԴ-ի, թե իշխանության մնացած անհասկանալի հատվածի հետ, մեր կողմից կպարտադրվի»,- ի պատասխան Ալվարդ Պետրոսյանի վերջին հայտարարություններին ասաց Արարատ Զուրաբյանը: