«Մեծ ութնյակի» կոչը

20/07/2006

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «Մեծ ութնյակը» երեկ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել քաղաքական կամք ցուցաբերել եւ ԼՂՀ հարցում համաձայնության հասնել արդեն 2006 թվականին: «Ութնյակի խմբի» նախագահի հայտարարության մեջ ասված է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ «բարձրացվել է ԼՂՀ շուրջ ստեղծված իրադրության հարցը»: «Մենք հաստատել ենք, որ «Ութնյակի խումբն» աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, եւ ընդգծել ենք հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների արագ համաձայնեցման անհրաժեշտությունն արդեն 2006 թվականին»,- նշված է փաստաթղթում: «Կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին՝ քաղաքական կամք դրսեւորել, հասնել համաձայնության եւ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի»: «Մեծ ութնյակի» երկրները նաեւ կոչ են արել ՀՀ կառավարությանը հատկացնել ֆինանսական միջոցներ եւ ապահովել ՀՀ ատոմային կայանի անվտանգ շահագործումը: «Ութնյակի» միջուկային եւ ֆիզիկական անվտանգության խմբի զեկույցի մեջ նշված է. «Մենք ընդունում ենք ի գիտություն Հայաստանի արդեն կատարած կարճաժամկետ քայլերը միջուկային անվտանգությունը մեծացնելու համար, որպես այդ ուղղությամբ կատարած առաջին քայլ… «Մեծ ութնյակը» նաեւ կոչ է անում մոտակա ժամանակահատվածում ստեղծել հատուկ հիմնադրամ ՀԱԷԿ շահագործումը դադարեցնելու համար, այն չափով, ինչ անհրաժեշտ է հետագայում ատոմակայանը փակելու համար»: