Եկեղեցու վերանորոգումն ավարտվում է

20/07/2006

«Turkish Daily News»-ի փոխանցմամբ՝ Վան նահանգի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը կավարտվի արդեն այս ամսվա վերջին, եւ եկեղեցին hավատացյալների ու այցելուների համար կբացվի սեպտեմբերին: «Աղթամարի եկեղեցին բացառիկ կառույց է, որը մեծ համբավ է վայելում ոչ միայն Թուրքիայում, այլեւ ողջ աշխարհում»,- ասել է վերանորոգումն իրականացնող թուրքական մասնավոր ընկերության սեփականատեր Չահիթ Զեյդանլին: Անցած տարվա սեպտեմբերին Թուրքիան որոշեց տեղի տալ Եվրամիության կոչերին՝ կատարել ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանելու իր խոստումը, եւ մայիսին Թուրքիայի կառավարությունը 2 մլն լիրա (շուրջ 1,5 մլն դոլար) հատկացրեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքների համար: