Այսօր կքննարկեն

20/07/2006

Այսօր Վրաստանի պատգամավորները կքննարկեն Հարավային Օսիայից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը: Թբիլիսիում ոչ ոք գրեթե կասկած չունի, որ վրաց օրենսդիրները կպահանջեն դուրս բերել ռուսաստանյան ստորաբաժանումները թե՛ Աբխազիայից, թե՛ Հարավային Օսիայից: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի խոսքերով՝ եթե վրացական կողմը նման որոշում կայացնի, Մոսկվան հաշվի կառնի նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչների կարծիքը, որոնք կտրականապես դեմ են ռուսական զորքերի դուրսբերմանը: