«Գազպրոմն» էլ կմասնակցի

16/07/2006

Երեկ Երեւանում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2006-ի առաջին 4 ամիսներին կազմել է 130 միլիոն դոլար, ինչը երկու անգամ ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Ըստ նրա, 2005թ. ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 293 միլիոն դոլար: Լեւիտինը Երեւանում նաեւ ներկայացրել է տարվա ընթացքում միջկառավարական հանձնաժողովի կիսամյակային աշխատանքի որոշ ցուցանիշներ: Նա մասնավորապես նշել է, որ մարտի 31-ին «Գազպրոմի» եւ Հայաստանի կառավարության միջեւ համաձայնագիր է ստորագրվել, որը ռուսական ընկերությանը հնարավորություն կտա մասնակցել Հայաստանի տարածքում իրականացվող գազային-էներգետիկ նախագծերին: