Ստատուս-քվոն անընդունելի է

16/07/2006

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կոչ է արել Աբխազիայում տեղակայված ԱՊՀ խաղաղապահ ուժերը փոխարինել միջազգային խաղաղապահներով: Նա պարզաբանել է, որ խաղաղապահների խնդիրը հակամարտության առանցքային հարցերից է, եւ պաշտոնապես հայտարարելով, որ հակամարտության գոտում պաշտպանում են ՌԴ քաղաքացիներին, ռուս խաղաղապահները կորցնում են չեզոք կողմ կոչվելու իրավունքը: Ըստ Բուրջանաձեի, հակամարտության կողմերը 14 տարվա ընթացքում առաջընթացի չեն հասել, իսկ ներկայումս պահպանվող ստատուս-քվոն անընդունելի է Վրաստանի համար: Նա ավելացրել է, որ ՌԴ-ն բացասական դեր է խաղում, քանզի ամեն կերպ ձգտում է պահպանել ստատուս-քվոն: