«Խաբար» չեն

13/07/2006

«Գազպրոմը» հայկական կողմին Իրան-Հայաստան գազամուղի ձեռքբերման վերաբերյալ դեռ ոչ մի առաջարկ չի արել: Այս մասին «Ռեգնումին» հաղորդել է ՀՀ Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքերով, նախարարությունը գազամուղի վաճառքի կապակցությամբ ոչ մի բանակցություն չի վարում: Մեկնաբանելով «Գազպրոմի» կառավարման փոխնախագահի վերջերս կատարած հայտարարությունը՝ Լ. Հարությունյանն ասել է, որ «հնարավոր է՝ դա ընկերության մտադրությունն է»: Հիշեցնենք, որ «Գազպրոմի» պաշտոնյան հայտարարել էր ընկերության՝ Իրան-Հայաստան գազատարը գնելու մտադրության մասին: