Սպանվել է Շամիլ Բասաեւը

13/07/2006

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանման՝ անցած գիշեր Ինգուշեթիայում իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է չեչեն անջատողականների առաջնորդ Շամիլ Բասաեւը: Գործողության մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինին զեկուցել է Անվտանգության Դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը: «Բասաեւն արժանի պատիժ է կրել Բեսլանի եւ Բուդյոնովսկի ահաբեկչությունների համար»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է ՌԴ նախագահը: Պատրուշեւի փոխանցմամբ՝ Բասաեւը մտադիր էր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Մեծ ութնյակի գագաթաժողովի օրերին ահաբեկչական գործողություն իրականացնել Ռուսաստանի հարավում: