Տիկին Բուշն էլ է համակրում

09/07/2006

«Միշտ չէ, որ համաձայն եմ ՌԴ-ում տիրող իրավիճակին վերաբերող նրա ցանկացած որոշմանը, սակայն ինձ համար շատ կարեւոր է լավ անձնական հարաբերություններ պահպանելը, որպեսզի ունենանք անկեղծ քննարկումներ»,- CNN հեռուստաընկերությանն իր 60-ամյակի կապակցությամբ տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահը: «Ես չեմ հասկանում նրա ընդունած որոշումների մի մասը, սակայն մեր փոխհարաբերություններն այնպիսին են, որ կարող եմ արտահայտել այդ մտահոգությունը եւ ուշադիր լսել, թե ինչո՞ւ է նա անում այն, ինչ անում է»,- ավելացրել է ԱՄՆ-ի նախագահը: «Նովոստիի» փոխանցմամբ, Ջորջ Բուշը նշել է, թե համակրում է Պուտինին: «Նա ինձ դուր է գալիս»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը, որի կարծիքը Ռուսաստանի նախագահի մասին կիսում է նաեւ ԱՄՆ-ի առաջին տիկին Լորա Բուշը: