Ո՞վ է այդ հայտնի դատավորը

09/07/2006

Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օբգաիձեն հայտարարել է, թե Վրաստանում գողացված ավտոմեքենաները տեղափոխվում եւ վաճառվում են հիմնականում Ադրբեջանում եւ Հայաստանում։ Միաժամանակ նա բավական լուրջ մեղադրանք է հասցեագրել Հայաստանի «շատ հայտնի» դատավորներից մեկին` առայժմ չհրապարակելով նրա անունը։ «Հայաստանում, մասնավորապես, դրանք «օրինականացնում է» շատ հայտնի մի դատավոր, եւ դա` անկախ այն բանից, որ ինքն անձամբ մշտապես տեղյակ է, թե ինչ ճանապարհով են ի հայտ եկել այդ ավտոմեքենաները»,- հայտարարել է Շալվա Օբգաիձեն։

Կարդացեք Թբիլիսիում գողացված միկրոավտոբուսը երթեւեկում է Երեւանում N9 երթուղով