Ներեցին

09/07/2006

Երեկ ՀՀ ԱԺ-ն միաձայն հաստատել է «Համաներում հայտարարելու մասին» որոշումը: Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը կտարածվի մոտ 600-700 մարդու վրա. ազատ կարձակվեն մոտ 300-ը, իսկ մյուսների պատժաչափերն էլ կկրճատվեն: Համաներումը չի տարածվում առանձնապես ծանր հանցագործություններ գործած անձանց եւ կրկնահանցագործների վրա: Հիշեցնենք, որ վերջին համաներումը հայտարարվել է 2001թ.՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ: Ի դեպ, քրեակատարողական հիմնարկներում արդեն լուրջ իրարանցում է. «ցմահները» սպառնում են հացադուլ սկսել: