Երեկ ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, ըստ որի՝ կառավարության անդամները պետք է զերծ մնան իրենց ելույթներում արտարժույթների անվանումներն օգտագործելուց: Այսինքն, օրենքի ընդունումից հետո պետական պաշտոնյաները պետք է այլեւս չօգտագործեն «դոլար» կամ «եվրո» բառերը: Այս մտահղացումն առաջացել է ՌԴ Հասարակական պալատի քարտուղար ակադեմիկոս Եվգենի Վելիխովի մոտ եւ նա դիմում է գրել Պետդումայի նախագահին: Ակադեմիկոսի կարծիքով, պետք է բնակչության մոտ վերացնել ռուսական ռուբլու անկայունության վերաբերյալ 15 տարի առաջ ձեւավորված կարծրատիպը: Նկատենք, որ նույն մտածելակերպը նաեւ Հայաստանում է եւ չի բացառվում, որ մի օր էլ մեր օրենսդիրները ստիպեն անցնել «խոսքի դրամայնացման»: