Ռուսական հատուկ ուժեր՝ արտասահմանում

09/07/2006

ՌԴ Պետդումայի Վերին պալատը երեկ հավանության է արժանացրել Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ թույլ տալ հատուկ ուժեր ուղարկել արտասահման՝ ահաբեկիչներին գտնելու նպատակով: Օրինագծի՝ օրենք դառնալու համար մնում է միայն Պուտինի ստորագրությունը: Նման իրավունք Պուտինը պահանջել էր ի պատասխան անցած ամիս Իրաքում ապստամբների կողմից առեւանգված 5 ռուսաստանցի դիվանագետների սպանության: Ռուսաստանի նախագահը հրահանգել է գտնել ու «ոչնչացնել» զինյալներին, իսկ անվտանգության մարմինները 10 միլիոն դոլար պարգեւավճար են առաջարկել նրանց բռնելուն օգնող տեղեկատվության համար: