Դատապարտվեց ազատազրկման

09/07/2006

Նախորդ տարի ՀՀ քաղաքացի Թամազ Ամարյանին սպանելու համար նախօրեին սափրագլուխների խմբավորման անդամ, ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչ Ռոման Լավրենտեւը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նրա հանցակիցը դատապարտվել է 45.000 ռուբլի տուգանքի: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, սափրագլուխների խումբը ոգելից խմիչք օգտագործած վիճակում փողոցում կոչ էր անում հաշվեհարդար տեսնել ոչ սլավոնական ծագում ունեցող անձանց հետ: Նրանք մոտեցել են փողոցով քայլող 2 հայաստանցու, հարձակվել նրանցից մեկի (Ամարյանի) վրա եւ դանակի 19 հարված հասցրել նրան: