Ծրագրեր ունի

09/07/2006

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ ունի «ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ծրագրեր»: Դ.Հարությունյանն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցի, թե արդյո՞ք իր մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի հրաժարականը քաղաքական հենարան կամ թիմ պատրաստելու նպատակ է հետապնդում, ասել է. «Որպես ինքնուրույն քաղաքական ուժ, անշուշտ, պետք է թիմ ունենալ: Իսկ այն, որ ես թիմ ունեմ, կարծում եմ, միանշանակ է: Կարծում եմ, որ հասարակության մեջ, նաեւ որեւէ քաղաքական ուժ չի կասկածում, որ ես թիմ ունեմ: Քաղաքականությամբ, այո, նպատակ ունեմ զբաղվելու, ինչպեսեւ այժմ էլ զբաղվում եմ: Ծրագրեր ունե՞մ, թե՞ ոչ. այո, ունեմ»: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանը նախօրեին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ: