Վարչապետը գնաց Բաքու

09/07/2006

Երեկ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին աշխատանքային այցով մեկնել է Բաքու, որտեղ քննարկելու է Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանն առնչվող հարցեր: Վարչապետին ուղեկցող Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չողովաձեն ասել է, որ հանդիպումների ընթացքում «կքննարկվեն նաեւ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության ծրագրի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր»: «Մեկօրյա այցի ընթացքում կքննարկվի երկու երկրների առեւտրատնտեսական գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,- հավելել է նա: