Կորեան հրթիռներ է փորձարկում

09/07/2006

Հյուսիսային Կորեան վեց հրթիռի փորձնական արձակում է իրականացրել, որոնցից երկուսն ընկել են Ճապոնական ծովի՝ Ռուսաստանին պատկանող մասում: Հրթիռներից մեկն ընկել է Նախոդկա քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Արձակված հրթիռներից մեկը` «Taepodong-2»-ը հեռահար է եղել: Այն ունակ է հասնել մինչեւ ԱՄՆ-ի տարածք: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ռուսաստանը չի տեղեկացվել հրթիռների արձակման մասին, եւ դա սադրանք է որակել: Արեւմուտքը եւ Ճապոնիան խիստ անհանգստություն են հայտնել Հյուսիսային Կորեայի գործողությունների կապակցությամբ եւ պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ արձակվել է եւս մեկ հրթիռ: