Միջին խավի կատակով ձգտողը

04/05/2005

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը որոշել մասնակցել «ՀԺԱՄ» համագումարին, պատասխանել էր, թե «եկել է տեսնելու, թե ինչպես է զարգանում միջին խավը, որպեսզի ինքը ցածր խավից անցնի միջինի»: Մեր թղթակցի հարցին, թե անցած ամիսների ընթացքում ինքը հասցրե՞լ է «միջին խավ» դառնալ, Բ. Բեգլարյանը պատասխանել է. «Կեսլուրջ-կեսկատակ մի բան եմ ասել, էլի, ի՞նչ կա հարցնելու»: Իսկ հետո նկատեց. «Իմ կատակն ու լուրջը նույնիսկ ես չեմ տարբերում, դուք ո՞նց տարբերեք»: