Իջնելու տեղ ունե՞ս

04/05/2005

«Նման բան չկա: Հանրապետության նախագահն ի՞նչ կապ ունի այդպիսի բաների հետ, դա բիզնես է»,- մեզ հետ զրույցում հայտարարեց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը` հարցին, թե ճի՞շտ է, որ երկուշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանն իր մոտ է հրավիրել դիզելային վառելիք ներկրողներին ու հորդորել Ամանորին կտրուկ իջեցնել բենզինի գինը: «Բենզին ներկրողը ես եմ, ես եմ որոշում` ինչ անել: Հիմա արդեն 10 դրամով իջեցրել եմ, եւ դեկտեմբերի 29-ից, որպես շատ լավ «ժեստ» իմ ժողովրդին, էլի կէժանացնեմ մինչեւ 290 դրամ: Դա իմ բիզնեսն է, եւ գտնում եմ, որ եթե տեղ կա իջնելու` կիջեցնեմ: Իսկ ես տեղ ունեմ»,- հավելեց Բ. Բեգլարյանը:
Ի դեպ, մեր աղբյուրները վստահեցնում են, որ Բ. Բեգլարյանը երկու օր առաջ մեկ այլ խոշոր ներկրող Միխայիլ Բաղդասարովին խնդրում էր իր ընկերությանը բենզին տալ, քանի որ իր ընկերությունում բենզինի պահանջարկ կա: