Կոնդի այրված տները կվերականգնվեն

13/06/2006

Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Կոնդ թաղամասում վերջերս տեղի ունեցած հրդեհի միջադեպից հետո հանձնաժողով է ստեղծվել: Երեւանի քաղաքապետը որոշ հանձնարարականներ է տվել այրված տների վնասվածությունը պարզելու համար: «Ես տեղյակ եմ, որ արդեն իսկ նախագծերը պատվիրված են համապատասխան ֆինանսավորման հիմնավորումներով, որպեսզի այդ տների վերակառուցման խնդիրները լուծվեն»,- վստահեցրեց Ս. Դանիելյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Կոնդ թաղամասը որպես իրացման գոտի դեռեւս այսօրվա խնդիր չէ, որովհետեւ բավականին չլուծված խնդիրներ կան այդ թաղամասի հետ կապված: Հետեւաբար այրված տների բնակիչները չեն կարող նման վթարված բնակարաններում ապրել: Գլխավոր ճարտարապետը հավաստիացրեց, որ հրդեհից տուժած տների վնասվածությունը քաղաքապետարանը կվերականգնի: