Ինչպես տեղեկացանք աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանին բուժող բժիշկ Սյուզաննա Մելիքյանից, մաեստրոյի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: «Այնուամենայնիվ դրական տեղաշարժ կա»,- հավաստիացրեց բժշկուհին: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում մաեստրոն սուր ինսուլտային վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: