«Ներկայումս թրաֆիկինգի մեջ ներգրավված են մոտ 2000 հայ կանայք»,- երեկ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած հեռուստակոնֆերանսի ժամանակ ասաց Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ու մոնիտորինգի գրասենյակի տնօրեն, դեսպան Ջոն. Լ. Միլերը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ թրաֆիկինգի մասին զեկույցում, Հայաստանը տեղ է գտել երկրորդ խմբի «հատուկ վերահսկման ցուցակում»։ Պրն Միլերի խոսքերով, Հայաստանում թրաֆիկինգի (մարդկանց առեւտրի) դեմ պայքարի բնագավառում առաջընթաց կա, սակայն կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի։ «Հասարակության մեջ ձեւավորված է կարծիք, վերաբերմունք, որ իրավապահ համակարգում կա կոռուպցիա, ինչը բացասաբար է ազդում թրաֆիկինգի դեմ պայքարի վրա»,- ասաց Ջ. Միլերը, ով նաեւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի ավագ խորհրդականն է՝ մարդկանց թրաֆիկինգի հարցերով։
Կարդացեք Խայտառակ էղանք