«Տիգրան Պետրոսյանի շնորհիվ Հայաստանում շախմատը մեծ առաջընթաց ապրեց: Հույս ունենանք, որ հետագայում կծնվեն նոր Տիգրան Պետրոսյաններ, որոնք կօգնեն մեր հավաքականին»,- երեկ Տիգրան Պետրոսյանի հուշարձանի բացման ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով օլիմպիադայում ձեռք բերված աննախադեպ հաջողությանը, նա ասել է. «Կարծիքներ են հնչում, որ մեր հավաքականի հաղթանակն անսպասելի էր: Սակայն այստեղ հրաշք չկա, քանի որ հավաքականը օդից չի գնացել Թուրին: Նախորդ օլիմպիադայում մենք Ռուսաստանի հետ միասին բաժանել ենք 2-3-րդ տեղերը: Այնպես որ այս անգամ 1.5 քայլ առաջ ենք գնացել»: