Դավիթաշենում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները շարունակվում են։ Իհարկե, էլցանցի ղեկավարները «հովհարային անջատումներ» արտահայտությունը լսելիս խոր դեպրեսիայի մեջ են ընկնում եւ սկսում զանազան էկզոտիկ պարզաբանումներ տալ (մի օր ագռավն է սատկել եւ ընկել լարերի վրա, հաջորդ օրը` կաչաղակը, եւ այլն), բայց փաստն այն է, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Դավիթաշենի առաջին թաղամասը բառացիորեն ամեն օր հոսանքազրկվում է։ Ընդ որում` հոսանքազրկվում է կամայական ժամերի եւ կամայական ժամանակահատվածներով։
Ուշագրավ է, որ նման դեպքերում բնակիչները (հատկապես` վերելակներում մնացածները) քնքույշ խոսքերով հիշում են ոչ թե սուիցիդի հակում ունեցող ագռավներին ու կաչաղակներին, այլ էլցանցի ղեկավարներին։ Ընդ որում, եթե մոտերքում կանայք եւ երեխաներ չեն լինում, էլցանցի աշխատանքը քննարկվում է շատ ավելի առարկայական։