Երեկ ժամը 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր մեր չեմպիոններին Հայաստան բերող ինքնաթիռը։ Եվ չնայած այդ ուշ ժամին, օդանավակայանի մոտ եւ Ազատության հրապարակում հավաքվել էին մեծ թվով մարդիկ՝ մերոնց դիմավորելու համար։ Սա, ըստ էության, կլինի այն եզակի դեպքերից մեկը, երբ մարդկանց մի ողջ բազմություն անկեղծ սրտով կծափահարի նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին։ Իրոք, մեր շախմատիստների հաղթանակը բոլորին ստիպել է մի պահ մոռանալ թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական խնդիրներն ու միասին ուրախանալ այս աննախադեպ հաջողությամբ։
Կարդացեք WE ARE THE CHAMPIONS