«Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված սուր ինսուլտային վիճակում գտնվող դիրիժոր Օհան Դուրյանի վիճակը մի փոքր լավացել է: Երեկ այս մասին մեզ հայտնեց բուժկենտրոնի Անգիոնյարդաբանության բաժանմունքի վարիչ, մաեստրոյին բուժող բժիշկ Սյուզաննա Մելիքյանը. «Հիվանդության դինամիկան այսօր մի փոքր փոխվել է դեպի լավը»,- վստահեցրեց նա՝ չցանկանալով կանխատեսել, թե առաջիկա օրերին ինչպիսին կլինի մաեստրոյի առողջական վիճակը: