Ինչպես գրել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» տեղի ունեցած անօրինականությունների պատճառով ոչ միայն կարող է զրկվել չեմպիոնական տիտղոսից, այլեւ հաջորդ մրցաշրջանը մեկնարկել B սերիայից։ «Յուվեի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն դրա հետ բացարձակապես համաձայն չէ, քանի որ, ըստ նրա, իր թիմը երբեք չի մասնակցել այնպիսի խաղերի, որոնց ելքը նախապես վճռված է եղել։ «Մեր թիմը դարձել է թշնամական քարոզարշավի զոհ, սակայն համոզված եմ, որ մենք կմնանք A սերիայում»,- հայտարարել է Կապելլոն։
Հիշեցնենք, որ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի էպիկենտրոնում հայտնվել են «Յուվենթուսի»՝ այժմ արդեն նախկին ղեկավարներ Լուչանո Մոջին եւ Անտոնիո Ջիրաուդոն։