«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` Սոչիի մոտակայքում մայիսի սկզբին վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի սեւ արկղերի բարձրացման աշխատանքները կարող են սկսվել այսօր առավոտյան, եթե եղանակը լավ լինի, իսկ տեխնիկան՝ սարքին: Այժմ Սոչիում նախապատրաստական աշխատանքներ են տարվում որոնողական աշխատանքների երրորդ եւ վերջին փուլից առաջ: Այդ նպատակով Սոչի են հասցվել «Թայգեր» եւ «ՏՌ-1000» ավտոմատ սարքերը, որոնք աշխատելու են ծովի հատակում: