Տարածքներ՝ սգո պարագաների համար

18/05/2006

Անդրադառնալով հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման խնդրին` փոխքաղաքապետ Արման Սահակյանը նշեց, որ սգո պարագաների վաճառքը պետք է լինի փակ, մգեցված կամ վարագուրապատված շինություններում: Ինչ վերաբերում է դիատար ավտոմեքենաներին, ապա դրանք իրավունք կունենան կայանելու այնտեղ, որտեղ քաղաքապետի որոշմամբ առաջիկայում տարածք կտրամադրվի: Փոխքաղաքապետ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ 2006թ. պետբյուջեից հատկացված 134 մլն դրամ գումարն օգտագործվում է գերեզմանատների բարեկարգման աշխատանքների համար: