Բալլաքը տեղափոխվեց «Չելսի»

18/05/2006

«Ռոյթեր» գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի հավաքականի ավագ Միխայիլ Բալլաքը, որը հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում», 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Չելսիի» հետ։ Հիշեցնենք, որ Բալլաքը 4 մրցաշրջան է անցկացրել Բավարիայի կազմում։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվել էր, եւ ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Այսինքն, Ռոման Աբրամովիչը տաղանդավոր այս ֆուտբոլիստին ձեռք է բերել անվճար։