«Կոդ դա Վինչիի» դեմ

14/05/2006

Մի խումբ կաթոլիկներ ամբողջ աշխարհի քրիստոնյաներին առաջարկել են անժամկետ հացադուլ անել` Դեն Բրաունի «Կոդ դա Վինչի» սկանդալային վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի դեմ: Օրերս Վատիկանի ազդեցիկ կարդինալներից մեկը նույնպես հայտարարել էր, որ քրիստոնյաները պետք է դատական հայցեր պատրաստեն ֆիլմի եւ գրքի հեղինակների դեմ, քանզի այդ ստեղծագործությունները «վիրավորում են Քրիստոսին եւ Եկեղեցուն»: Մինչեւ օրս աշխարհում վաճառվել է «Կոդ դա Վինչի» գրքի 40 մլն օրինակ, իսկ ռեժիսոր Ռոն Հաուարդի համանուն ֆիլմի (Թոմ Հենքսի մասնակցությամբ) պրեմիերան կբացի Կաննի փառատոնը: Հիշեցնենք, որ Բրաունի վեպն այն մասին է, որ Լեոնարդո դա Վինչիի աշխատանքներում թաքնված կոդ կա, որը կարող է բացահայտել այն մեծագույն գաղտնիքը, որ դարերով հուզել է ողջ մարդկությանը: