Lragir.am-ի փոխանցմամբ, «Եվրատեսիլին» Հայաստանի առաջին մասնակցության բեմական մասը կարժենա մոտ 180 հազար եվրո: Չնայած Հանրային հեռուստաընկերությունն առայժմ փողի մասին որեւէ հստակ թիվ չի նշում, այնուամենայնիվ, ըստ Lragir.am-ի, Հ1-ը հենց այդքան փող է ծախսել Անդրեի երգի բեմականացման համար: Բեմականացման ռեժիսորը Եգոր Դրուժինինն է: