Խրախուսել ներգաղթը

14/05/2006

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանին հղած ուղերձում երեկ հորդորել է խրախուսել ներգաղթը: «Անհրաժեշտ է խրախուսել բարձր որակավորում ունեցող եւ օրինապահ մարդկանց ներհոսքը Ռուսաստան»,- ասել է Պուտինը: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, ներգաղթողների թվով Ռուսաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին: Այժմ Ռուսաստանում բնակվում են ներգաղթած 10-15 միլիոն անձինք: Ժողովրդագրական խնդիրը, Պուտինի վկայությամբ, Ռուսաստանի ամենասուր հարցն է՝ ամեն տարի Ռուսաստանի բնակչության թիվը նվազում է 700 հազարով: Պուտինն առաջարկել է նաեւ կրկնապատկել երեխայի խնամքի համար տրվող նպաստը: