«Էյրբասները» եւ «Բոինգները» մարդասպաններ են

08/05/2006

«Ֆրանսիական «Էյրբասների» եւ ամերիկյան «Բոինգների» ձեռքբերումը հանցագործություն է,- ասել է հայտնի ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր ժիրինովսկին։ -Ռուսաստանի քաղաքացիները պետք է ապահով եւ անվտանգ հայրենական «Տու» եւ «Իլ» ինքնաթիռներով, այլ ոչ թե արտասահմանյան մարդասպան-ինքնաթիռներով թռչեն: Այս դարում մեր ինքնաթիռները սկսեցին մաշվել, իսկ նորերը չէին կառուցվում: Եվ հիմա արտասահմանյան ինքնաթիռները սկսել են մեր պետության տարածքում ջարդուփշուր լինել»: