Վրաստանի հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլուն պատկանող «Իմեդի» հեռուստաը կերության բաժնետոմսերի 30%-ը վաճառվել է ամերիկյան «News Corporation» մեդիակորպորացիայի ղեկավար Ռուպերտ Մերդոկին: Մեկնաբանելով գործարքը` «News Corporation» ընկերության եվրոպական մասնաճյուղի ղեկավար Մարկ Պոմպադուրը նշել է, թե հեռուստաընկերության լրատվական եւ այլ թողարկումները 100%-ով ազատ են լինելու: «Իմեդիի» սեփականատեր Բադրի Պատարկացիշվիլին էլ հայտարարել է, թե «News Corporation»-ի մուտքը Վրաստան շատ կարեւոր պահ է երկրի կյանքում, քանզի ըստ նրա, հնարավորություն կստեղծվի հաստատել Վրաստանի իմիջն ամբողջ աշխարհում եւ լրջորեն ավելացնել հետաքրքրությունն այդ երկրի նկատմամբ: