ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը եւ Եվրամիության եռյակն Իրանի հարցի վերաբերյալ հետագա քայլերը որոշելու համար վաղը կհավաքվեն Փարիզում: Որոշման հիմք է ծառայելու ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալ Բարադեյի զեկույցը, որն արդեն ներկայացվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին: Զեկույցի մեջ նշվում է, որ Իրանը չի գործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ, իսկ ուրանի հարստացման գործընթացն այդ երկրում այն աստիճանի է, որ Իրանը կարող է արտադրել միջուկային սեփական վառելիք: