«Բժշկական» երշիկի հոբելյանը

07/05/2006

Երկու օր առաջ ԽՍՀՄ Կայսրության նախկին քաղաքացիները լավ առիթ ունեին նշելու Խորհրդային Միության ամենախորհրդանշական ապրանքի` «Բժշկական» երշիկի ծննդյան տոնը: 70 տարի առաջ, ապրիլի 29-ին Անաստաս Միկոյանի հրամանով Մոսկվայի մսի կոմբինատում «Բժշկական» երշիկի արտադրություն սկսվեց: Երկար տարիներ այդ երշիկը «ժողովրդական դելիկատես» է եղել, որը գնելու համար հսկայական հերթեր են գոյացել: Այդ երշիկը ԽՍՀՄ-ի հետ մեկտեղ չանհետացավ եւ մինչ այժմ էլ շարունակում են արտադրել: Ընդունված նորմերի համաձայն` «Բժշկականի» բաղադրատոմսում պարտադիր պետք է լինեն բարձր որակի տավարի միսը, ոչ շատ յուղոտ խոզի միսը, չոր կաթը, հավի ձուն, աղը եւ համեմունքները (կարդամոնը կամ մուսկատի ընկույզը): Այդ համեղ ու մատչելի գին ունեցող երշիկը երկար տարիների կյանք է ունեցել, եւ շատերին իրենց մանկության օրերն է հիշեցնում: