Ջենիֆեր Լոպեսն ու վրացական գինին

07/05/2006

Վրացական գինիների համբավը վերականգնելու համար Վրաստանի իշխանությունները որոշել էին դիմել հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի օգնությանը: Նրանք Լոպեսին գինիների գովազդում նկարահանվելու համար կես միլիոն դոլար են առաջարկել, սակայն երգչուհին մի շարք պայմաններ է դրել, որոնց իրագործումը` Վրաստանի նախագահի վարչակազմի համաձայն` անհնարին է եղել: Սակայն չի բացառվում, որ Լոպեսը մայիսին ներկա կգտնվի Վրաստանի անկախության տոնին նվիրված հանդիսություններին: Համենայնդեպս, նրան հրավիրել են: