Խորհրդային շրջանում վրացական մամուլը լեցուն էր Սաինգիլոյի (Ադրբեջան) խնդրով: Այնտեղ կան շուրջ 30 գյուղեր՝ բնակեցված վրացիներով, որոնց մի մասը մահմեդական է (նրանք հիմնականում դարձել են ադրբեջանախոս), մյուս մասը վրացախոս է: Այնտեղ երկար ժամանակ վրացերենն արգելված էր, եւ վրացական կողմը պարբերաբար բողոքում էր: Սակայն այսօր վրացի գիտնականները չեն խոսում, որ այդ 30 գյուղերի վրացի բնակիչներն ադրբեջանանում են: Փոխարենը` ինչ-ինչ պահանջներ են ներկայացնում Հայաստանին: