Նոր մակարդակ

04/05/2006

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կարծիքով՝ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի նախագահների երեկվա հանդիպումը երկու երկրների միջեւ համագործակցության նոր մակարդակ է նշանավորում: «Բուշ-Ալիեւ հանդիպումը երկու երկրների համագործակցության նոր մակարդակ է խորհրդանշում, քանզի Ադրբեջանը դառնում է էներգակիրների տարանցիկ երկիր»,- «Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը: Նրա կարծիքով` նոր խողովակաշարերը, որոնք շուտով շահագործման կհանձնվեն, համապատասխանում են Ադրբեջանի ազգային շահերին, ամրապնդում են երկրի անկախությունը եւ Ադրբեջանի դիրքերը միջազգային ասպարեզում եւ տարածաշրջանում: