Սպանություն Մոսկվայում

04/05/2006

Երեկ առավոտյան Մոսկվայի բնակարաններից մեկում, որտեղ հայեր են բնակվել, վրացիների զինված խումբը երկու ոստիկան է սպանել: Բնակարանի բնակիչներից որեւէ մեկը չի տուժել: Մոսկվայի իրավապահների վկայությամբ` առավոտյան շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ առաջին հարկի բնակարանից, որտեղ հայեր են բնակվում, օգնության ճիչեր են լսվում: Երբ ոստիկանները մտել են բնակարան, այնտեղ դարանակալած դիմակավոր մարդիկ կրակ են բացել ավտոմատներից եւ սպանել ոստիկաններին: Տարբեր աղբյուրների համաձայն` վրացիները եւ հայերը վեճ են ունեցել Մոսկվայի շուկաներից մեկի վերահսկողության հարցով: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ բնակարանում ապրող հայը գործարար է, ով զբաղվում է պոլիէթիլենային արտադրանքի մշակումով: