Երեկ լուրեր էին շրջանառվում, թե Նոյեմբերյան-Իջեւան հատվածի սահմանամերձ գոտում ադրբեջանական կողմից կրկին հրադադարի խախտում է արձանագրվել, որի հետեւանքով վիրավորվել են 6 հայ զինվորներ: Նոյեմբերյանի ոստիկանապետ Երվանդ Չիլինգարյանը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց այս լուրը. «Ես հենց նոր Իջեւանից եկա ու նման բան չեմ լսել»,- ասաց նա: Նաեւ հավաստիացրեց, որ եթե նման բան լիներ` Ոստիկանությունն անմիջապես կտեղեկանար: «Եթե անգամ մի ճանճ էլ բերվեր հիվանդանոց` մենք կտեղեկանայինք: Բացառվում է, որ հիվանդանոց վիրավոր զինվոր բերված լինի, ու մենք տեղյակ չլինենք»,- վստահեցնում էր նա: Ավելի ուշ մեզ հաջողվեց պարզել, որ վիրավորվել է 1 սպա` էջմիածինցի Գեղամ Միքայելյանը: