Թմրամիջոցների առեւտրի 15 դեպք

04/05/2006

«Ապեկ» հ/կ-ն թմրամիջոցների առաջնային կանխարգելման ծրագրեր է իրականացրել Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում, սակայն միայն Քաջարանն է հետաքրքրվել դրանով եւ ցանկություն հայտնել միանալ «Եվրոպական քաղաքներն ընդդեմ թմրամիջոցների» կառույցին։ Ըստ շվեդ մասնագետ Պեր Յոհանսենի, ՀՀ-ում թմրամիջոցներ չարաշահողները մեծ թիվ չեն կազմում։ Անցյալ տարի 1-ին եռամսյակում Սյունիքի մարզում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3 դեպք, այս տարվա նույն ժամանակահատվածում` 15: