Ռոք աստղ Միք Ջագերը Վիեննայում հյուրանոցային թանկ համար է պատվիրել ամռան համար եւ հրաժարվել է այն զիջել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, որն այդ նույն օրերին ժամանելու է Ավստրիա: Ջագերն օրական 6500 դոլարով շքեղ համար է վարձել «Իմպերիալ» հյուրանոցում: Այնուհետեւ այդ նույն համարին հավակնել են Ջորջ Բուշի աշխատակազմի անդամները, որոնք ցանկացել են, որ այնտեղ իջեւանի նախագահը, սակայն Ջագեր, որը քննադատում է Բուշին Իրաքի պատերազմի պատճառով, հրաժարվել է զիջել համարը: