ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը երկուշաբթի օրը Պեկինում հայտարարել է, թե Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Վրաստանի սահմանին երկու ռազմակայանների ստեղծմանը: «Ռուսաստանը համատեղելու է Վրաստանից իր ռազմակայանների դուրսբերումը «կոմպլեկտ-բրիգադների» ստեղծման հետ: Վրաստանի սահմանի ողջ երկայնքով ծանր ռազմակայաններ հիմա ոչ մեկին պետք չեն»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, հայտարարել է Իվանովը: Պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանին սահմանակից շրջաններում ստեղծվում են 2 ժամանակակից թեթեւ լեռնային բրիգադներ: